Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ֆաշիստները Երևանում / Փաշինյանը աղբամանների ստուգայցին

Ֆաշիստները Երևանում / Փաշինյանը աղբամանների ստուգայցին
08.01.2024 | 06:55

Երևանի փողոցներով ֆաշիստներ են զբոսնում։ Եվ այդ անհայտ ծագման ինչ-որ խմբավորման կողմից հայ ազգի մեծ որդի Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհ) անունն է վարկաբեկվում։

Ընդ որում, նրա ծննդյան օրով։

Իսկ երկրի վարչապետն իր կեպկով շարունակում է ռեվիզորի դերը տանել։ Նա այս անգամ ստուգել է Վաղարշապատ քաղաքի աղբամաններն ու գնացել Արուճ քրչիկ ուտելու։

Ալիևն էլ իր ոճի մեջ շարունակում է խեղել պատմությունն ու գլուխ գովում, որ Արցախ է վերադարձնում ադրբեջանցի փախստականներին։

Թուրքիան էլ հայտարարում է, որ Հայաստանի տարածքով 5 տարուց հետո «Զանգեզուրի միջանցք» տրանսպորտային հանգույցը կշահագործվի։

Սրանք են «Մեկ թեմայի շուրջ» հաղորդման հերթական թողարկման քննարկվելիք լուրերը։

Լրագրող՝ Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5759

Մեկնաբանություններ